September 25, 2009
September 23, 2009
GOLD Հայաստան ծրագիր -1
Այս տարի` հուլիսի 29-ին մենք հյուրընկալեցինք Անգլիայի 6 գայդերի, և սկսվեց GOLD Հայաստան ծրագրի առաջին տարին: Վերջինս բախկացած էր երկու փուլերից.
1-ին փուլը տեղի ունեցավ ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ի ճամբարում, որն իր մեջ ներառում էր 3-օրյա դասընթացներ` առաջնորդության, ինքնագնահատականի և ծրագրի պլանավորման վերաբերյալ: Դասընթացները նախատեսված էին առաջնորդների և պոտենցիալ առաջնորդների համար: Կարծում եմ` թեմաները բավականին հետաքրքիր էին և արդյունավետ մասնակիցների համար:
Ի դեպ, Անգլիացի գայդերը դասընթացների վերջում ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ին նվիրեցին մեծ քանակությամբ գրականություն, ցավոք միայն անգլերենով, որից ցանկացողները կարող են օգտվել գրասենյակից:
2-րդ փուլը տեղի ունեցավ Սյունիքի մարզում`Սիսիանում, Մեղրիում և Կապանում, որի նպատակն էր PR արշավ իրականացնել մեր միավորման անդամների և հատկապես ոչ անդամների համար: Մեծ շնորհակալութուն ենք հայտնում Սյունիքի մեր առաջնորդներին, որոնք մեծ հյուրընկալություն ցույց տվին անգլիացիների նկատմամբ, ինչպես նաև մեծ հույս ունեմ, որ ի շնորհիվ այս դասընթացների` մեր կազմակերպությունը այսուհետ կհամալրվի նոր և խոստումնալից անդամներով:
Մեր աղջիկ սկաուտները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ողջ GOLD-ի ընթացքում և հրաշալի տպավորություն թողեցին Անգլիացի գայդերի վրա: Վերջիններս հիացած լքեցին Հայաստանը այն հույսով, որ մյուս տարի կրկին վերադառնալու են Հայաստան ավելի թարմ գաղափարներով և մեթոդներով, որոնք կնպաստեն մեր միավորման առաջխաղացմանը և մոտ ապագայում WAGGGS-ի լիիրավ անդամ դառնալուն:
We hosted 6 guides from the UK on July 29, 2009, and the first year of the GOLD Armenia project began.
The latter consisted of 2 stages:
The first stage took place at NUGGGS “Astghik” camp, which included 3-day training sessions on leadership, self-esteem and project planning. The sessions were planned for leaders and potential leaders. I believe the topics were quite interesting and productive for the participants.
By the way, the English guides gifted a huge amount of literature to NUGGGS “Astghik”, unfortunately only in English. Those who are interested can take the literature from NUGGGS office.
The 2-nd stage took place in Syunik region, namely in Sisian, Meghri, Kapan the aim of which was to organize PR campaign for our members and especially non-members. Many thanks to our leaders from Syunik who took a great care of our English guests, as well as I really hope that due to these training sessions a lot of new and promising members will join our Union.
Our girl scouts took active part during the whole GOLD project, and made a good impression on the English guides. The latter were amazed and left Armenia hoping to come back again next year with new ideas and methods that will help us to develop our union and become WAGGGS full member.
September 21, 2009
Gold Project, Հայաստան 2009թ.
Ծրագիրը Հայաստանում անց է կացվում համատեղ Անգլիայի գայդերի միության հետ, որն իր շարունակությունն է ունենալու հաջորդ 2 տարիներին: Այս տարվա միջոցառումների շարքում էին միավորման ապագա առաջնորդների համար անցկացված սեմինարներն և Սյունիքի մարզի Միավորման անդամների (և ոչ միայն) հանդիպումներն ու պարապմունքները:
Ահա և այդ միջոցառումների նկարները:)
September 20, 2009
Հանդիպում
19.09.09թ.-ին տեղի ունեցավ ԱՍԳԱՄ "Աստղիկ"-ի ազգային խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին միավորման առաջնորդները: Հանդիպումը նվիրված էր միավորման աշխատանքների կազմակերպման ընթացիկ հարցերի քննարկմանը:
Ամփոփվեցին միավորման ամառային ճամբար 2009-ը և GOLD project-ի 1-ին տարին:
September 11, 2009
Անդամների գրանցամատյանի ճշգրտում
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Առաջնորդների աշխատանքային հանդիպում
September 2, 2009
Շնորհավոր նոր ուսումնական տարին!!!!!
Բոլորիդ շնորհավորում եմ ուսումնական տարին սկսելու կապակցությամբ: :)
Ուսումնական տարվա հետ մենք էլ սկսում ենք մեր աշխատանքները: Հուսով ենք, որ միավորման այս տարվա աշխատանքները կլինեն բեղմնավոր: Եկեք լինենք հետևողական, որպեսզի տարին սկսենք ակտիվ աշխատանքային օրերով:
Միավորման առաջնորդներ, սեպտեմբերի 12-ին ժամը 11:00-ին հրավիրում ենք ձեզ աշխատանքային հանդիպման:
Լրացուցիչ ինֆորմացիայի համար դիմեք կենտրոն:
Դիմումներ, Վկայականներ
Եթե հիշում եք, մենք կոնֆերանսին պայմանավորվեցինք, որ բոլոր մասնաճյուղերը կթարմացնեն անդամների ցուցակները, դիմումները և նկարների հետ կփոխանցեն կենտրոն վկայականներ ստանալու համար: Այդ գործընթացն արդեն սկսված Է! Սպասում ենք ձեզ!
:)