June 15, 2009

ԱՍԳԱՄ «Աստղիկ» / NUGGGS "Astghik"

Please see the English translation below.

Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորումը (ԱՍԳԱՄ «Աստղիկ») հիմնադրվել է 1996թ.-ին:

Մեր նպատակն է` մշտապես փոփոխվող աշխարհում նպաստել աղջիկների և կանանց մոտ հոգևորի, ֆիզիկականի, ինտելեկտուալի, հասարակական պոտենցիալի, բնավորության ձևավորմանը, որպես անհատների` երկրի պատասխանատու քաղաքացիների:

ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի տարբեր մարզերում և ունի ավելի քան 1000 անդամներ: Միավորման գործունեության հիմք են հանդիսանում խմբերի ամենշաբաթյա հանդիպումները:

Միավորումը ոչ-ֆորմալ կրթական ծրագրերով աշխատող հասարակական կազմակերպություն է, որը կազմակերպում է տարբեր սեմինարներ, տրենինգներ, ճամբարներ, մշակութային միջոցառումներ ինչպես հայաստանում, այնպես էլ արտերկրում: Միավորումն իր անդամներին առաջարկում է ուսուցում գործողության միջոցով (learning by doing), մասնակցություն փորձությունների, հետաքրքիր և ուրախ առօրյա:

ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ը հանդիսանում է Համաշխարհային աղջիկ սկաուտների և գայդերի միության (WAGGGS-ի) անդամ:

ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ի կրթական ծրագիրը բաղկացած է հետևյալ 9 հիմնական կետերից`
  • Սկաուտական ընտանիք,
  • Հասարակություն, որում ապրում ենք,
  • Ճանաչիր ինքդ քեզ,
  • Աշխարհը մեր շուրջ,
  • Մշակութային աշխարհ,
  • Բնության գրկում,
  • Առողջ ապրելակերպ,
  • Ընդլայնիր մտահորիզոնդ,
  • Տնտեսուհի:

Առաջարկված ծրագրերն օգնում են կանանց և աղջիկներին դառնալ ինքնուրույն, իրենց ուժերի վրա վստահ անհատներ` ընդունակ կայացնելու սեփական որոշումներ: Շարժումն իրենից ներկայացնում է `

  • ապրելակերպ,
  • խաղ,
  • լավատեսություն,
  • նորույթ:

Շարժումը միավորում է տարբեր երկրների աղջիկներին և կանանց` նրանց մոտ առաջ բերելով գործընկերության, խմբում աշխատելու հմտություններ, սեփական որոշումներ ընդունելու, ուրիշներին լսելու և հասկանալու կարողություններ: Այն տալիս է հնարավորություն զբաղվել նրանով, ինչ ցանկալի է և հետաքրքիր:

_________________________________________________________

NUGGGS “Astghik”

The National Union of Girl Guides and Girl Scouts (NUGGGS “Astghik”) was founded in 1996.

Our aim is to promote in girls and women the formation of spiritual, physical, intellectual, social potential abilities and the formation of character in always changing world as individuals – responsible citizens of the world.

NUGGGS “Astghik” functions in different regions of Armenia and has over 1000 members. The bases of the function of the Union are considered to be the activities and meetings, which are held every week.

The Union is a none-governmental organization, which deals with non-formal educational programs and organizes different seminars, trainings, camps, cultural arrangements not only in Armenia but also in abroad. The Union offers its members learning by doing, taking part in experiments, interesting and funny everyday life.

NUGGGS “Astghik” is a member of World Association of Girl Guides and Girl Scouts (WAGGGS).

The educational program of NUGGGS “Astghik” consists of following 9 main points:
Scout family
The society in which I live
Learn yourself
World around us
World of cultural
Nature
Healthy life
Enlarge your world outlook
Housewife

These offered programs help women and girls to become independent self-confident individuals, ready to make their own decisions. The Union is a
Lifestyle
Fun
Optimism
New

The Movement unites girls and women of different nation to bring abilities of partnership and working in groups, making own decisions, listening and understanding each other.
It gives chance to deal with interesting and enjoyable things.

No comments:

Post a Comment