June 30, 2010

Միջոցառում Իսպանիայի սկաուտների հետ



Հունիսի 26-ին անցկացվեց համատեղ միջոցառում Իսպանիայի Գրանադա մասնաճյուղի սկաուտների հետ, որի ընթացքում տարբեր փորձությունների հետ միասին կար առանձին փորձություն, որի նպատակն էր իսպանացի սկաուտներին ծանոթացնել Հայաստանի և Հայաստանում գայդինգի գործունեության հետ: Այսպես, փորձությունը կայանում էր հետևյալում. ես ներկայացնում էի հակիրճ ինֆորմացիա Հայաստանի ու գայդինգի մասին, որից հետո հնչում էին հարցեր, և այն խումբը, ով առավել ճիշտ պատասխաններ ուներ, վաստակում էր առավել միավորներ: Հարցերից էին. Հետևյալներից որն է Հայաստանի դրոշը կամ քանի տարիքային խումբ կա Հայաստանի սկաուտական կազմակերպությունում: Գրանադայի մասնաճյուղի սկաուտների հետ համագործակցության արդյունքում եղավ փորձի փոխանակում, ես շատ բաներ սովորեցի նրանցից, նրանք էլ ինձնից, օրինակ, պարապմունքներ անցկացնելու ձևի և որակի բարձրացման վերաբերյալ, բանակումների մասին և այլն:
Միջոցառումը եզրափակվեց "միշտ պատրաստ" կոչով, որը հնչեց նաև հայերեն:
video