July 3, 2013

Լաստիվերն ի վար ի վեր



Արևի աչքերը բացվելուն պես բացեցինք աչքերը նաև մենք: Ապահով կոշիկներ,ուտելիքով լի ուսապարկ ու լավ տրամադրություն՝ հենց այսպես մեր սկսվեց սկաուտական առօրյայի ևս մեկ հետաքրքիր օր:
Երկար ճանապարհ դեպի Ենոքավան, որը դեպի Լաստիվեր մեր քայլարշավի սկիզբն էր միայն: Ճանապարհի ողջ 4 կիլոմետրերի ընթացքում ծանոթացանք և լուսանկարեցինք ամեն ծառ ու թուփ, թողեցինք մեր ծիծաղը ամեն հովի տակ, շնչահեղձ եղանք ու ծարավեցինք, բայց, հասանք մեր նպատակակետին: Մի ամբողջ օր մեր սկաուտ և ոչ սկաուտ ընկերների հետ վայելեցինք Լաստիվերի հիասքանչ բնությունը, ջրվեժի ձայնը, մեր մեծ ու ընկերական սեղանը, երգերն ու պատմությունները կրակի շուրջ, և, իհարկե, ձեռք բերեցինք նոր ընկերներ :
Բայց, արևի ուժասպառ լինելուն պես ուժասպառ եղանք նաև մենք՝ կիսափակ աչքեր ամեն բարձի և ուսի, ու հանդարտ շունչ ու հոգնած ժպիտ տունդարձի ամբողջ ճանապարհին:

ԼԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նկարներ՝
http://www.facebook.com/media/set/?set=a.552305344811087.1073741837.424285217613101&type=1