May 24, 2011

«Մենք ենք մեր հաղթանակը» Ֆլեշ-մոբ

Սիրով հրավիրում ենք բոլոր երիտասարդներին մասնակցելու` ս/թ մայիսի 27-ին, ժամը 10:30-ին` Շահումյանի անվան հրապարակում (Congress հյուրանոցին հարող հրապարակը), «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» նախաձեռնած` «Մենք ենք մեր հաղթանակը» մեծամասշտաբ երիտասարդական ֆլեշ-մոբին:
Երիտասարդները լինելու են կարմիր, կապույտ և ծիրանագույն շապիկներով (որոնցից մեկով ներկայանալը ցանկալի է), կազմելու են ՀԱՂԹԱՆԱԿ բառը, ինչը նկարահանվելու է ուղղաթիռից և օգտագործվելու է համանուն ֆիլմում:
Ամսի 26-ին` ժամը 18:30-ին մասնակիցներին խնդրվում է լինել հրապարակում, քանի որ կայանալու է միջոցառման փորձը, որը տևելու է մեկ ու կես ժամ: Ցանկալի է, որպեսզի մասնակիցները լինեն եռագույնի գույներից մեկի շապիկով:
Միջոցառումն աննախադեպ է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ:
Այն
նպատակ ունի` մեկ գաղափարի շուրջ համախմբելու հայ երիտասարդներին եւ եւս մեկ անգամ բարձրացնելու հայ երիտասարդների հաղթական ոգին:
Չարժե
բաց թողնել նման բացառիկ իրադարձությանը մասնակցելու հնարավորությունը:
Մասնակցության համար պետք է գրանցվել` զանգահարելով (077)124 115 կամ (055)277750:
Կազմակերպչական հարցերի համար` 055 580 522,
Գրանցվելու
վերջնաժամկետն է` մայիսի 26-ը, ժամը 24:00-ն:
Միջացառումը
կարող եք գտնել նաեւ Facebook սոցիալական ցանցում:

Հայ ավանդական պարի 3- ամսյա դասընթացներ

Եկեք սովորենք իսկական հայկական պարեր: ես գնում եմ, միացողներ կան? Մեզ պարել կսովորեցնեն մաքուր հայկական պարերին տիրապետող "Կարին" անսամբլի պարողները:

Ուրախությամբ հայտնում եմ <<Բնատաճարի>> Հայ Ավանդական Երգ ու Պարի ակումբի ամառային <<զորակոչի>> մասին:

Մայիսի 31-ից ցանկացողները հնարավորություն ունեն սովորելու Պարել Հայերեն, առնչվել մեր Տիեզերառիթմ պարարվեստի հետ:

3 ամսյա դասընթացների ընթացքում կսովորեք ավանդական բազմաթիվ պարեր , որից հետո ըստ ցանկության կարող եք շարունակել պարել ակումբի շրջանակներում:

Հայ ավանդական պարը դարերի փորձություն անցած մշակութային ազդու գործիք է` ձերբազատվելու հոգսաշատ առօրյայի բեռից, վերագտնելու բարձր տրամադրություն, կենսուրախություն, եռանդ, հաստատելու և ձեռք բերելու նոր ծանոթություններ և ընկերներ:

Այսպիսով հրավիրում ենք 16-ից բարձր ջահելներին, ահելներին, աղջիկներին, տղաներին, մայրիկներին, հայրիկներին և հղիներին:

Պարել ձեզ կսովորեցնեն <<Կարին>> համույթի հմուտ պարուսույցները:


Պարային հանդիպումները
Երեքշաբթի և Շաբաթ 18:30-20:00



Պարի ակումբի ամսեկան անդամավճարը 6 000 դրամ:

Հանդիպումների վայրը Սախարովի հրապարակի հարևանությամբ:

Գրանցվելու և մանրամասների համար զանգել 091/094 318-335
Կամ գրել bnatachar@yahoo.com մինչև Մայիսի 29

May 11, 2011

Չգնա՞նք բալետ նայելու:

Մ³ÛÇëÇ 26,27 ². êå»Ý¹Ç³ñÛ³ÝÇ ³Ýí³Ý ûå»ñ³ÛÇ ¨ µ³É»ïÇ ³½·³ÛÇÝ ³Ï³¹»ÙÇ³Ï³Ý Ã³ïñáÝում տեղի կունենա ê.äñáÏáý¨ի "èàØºà ¨ æàôÈƺî" 3 մասից բաղկացած µալետի պրեմիեռան:

Ցանկացողները կարող են միանալ ինձ մայիսի 27-ին, սակայն դրա համար արդեն հիմա անհրաժեշտ է գնել տոմսեր, քանի որ մնացել են 2000-8000 դրամանոցները: Դե կգնեմ 2000 դրամանոցը:

Երկուշաբթի, մայիսի 16-ին, գնալու եմ տոմսերը գնելու, մինչ այդ բոլոր ցանկացողները թող զանգահարեն ինձ, որ գումարը փոխանցեն: