August 2, 2012

Gold Project 2012 Գյումրիում: Օր 1


Եվ այսպես, սկսվեց Gold Project 2012 Գյումրիում: Նախորդ գիշերը Ագնեսի ու Աննայի հետ խմբագրեցինք մեր` մնացած աղջիկների օգնությամբ անգլերենից հայերեն թարգմանված նյութերը:
Առավոտյան գնացինք "Բեռլին" հյուրանոց` մեր բրիտանացի գայդերի հետևից, որ ուղեկցենք դեպի Գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղ, որտեղ էլ անցնելու էր սեմինարը:
Հաշվի առնելով Շիրակի մարզի պահպանողական հայացքները՝ ես անչափ վախենում էի, որ ոչ ոք չի գա: Սակայն նախատեսված տասներկու մասնակիցների փոխարեն եկել էին քսանհինգը:
Անկեղծ՝ սուրճի ընդմիջումից հետո մի քանիսը գնացին, սակայն մասնակիցները շատ էին ու անչափ ոգեշնչված թե՛ պարապմունքով, թե՛ մեր կազմակերպությունով: Նույնիսկ ընքացքում մեր Գոլդի աղջիկներին  սովորեցնում էին քոչարի պարել ;Ճ