October 21, 2009

HALLOWEEN PARTY


ԱՍԳԱՄ "Աստղիկը" կազմակերպում է Halloween party իր 18 տարեկանից բարձր անդամների համար: Party-ն տեղի կունենա հոկտեմբերի 30-ին քաղաքի ակումբներից մեկում: Ցանկացողները կարող են դիմել մինչև հոկտեմբերի 27-ը:

Մասնակիցներից պահանջվում է ներկայանալ համապատասխան հագուստով, աքսեսուարներով և բարձր տրամադրությամբ: Մասնակիցներին սպասվում է անակնկալ սարսափային երեկո:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել միավորման գրասենյակ, խմբերի առաջնորդներին կամ ուղարկել էլեկտրոնային նամակ nagggs@astgik.org հասցեով:

October 20, 2009

Թրեյնինգ ապագա առաջնորդների համար

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 18-ին, կայացավ թրեյնինգ ապագա առաջնորդների համար: Մասնակցում էին 20-ից ավելի աղջիկներ: Թրեյնինգի ընթացքում խոսվեց այն մասին, թե ինչպիսին պետք է լինի լավ առաջնորդը, մասնակիցները սովորեցին Միջոցառում պլանավորել (Event Planning), խաղեր խաղացին եւ բանավեճերի մեջ մտան իրար հետ տարբեր հարցերի շուրջ:

October 18, 2009

Նոր խումբ, նոր անդամներ

Ծանուցողական տրենինգի մասնակիցները և այն 16-ից բարձր աղջիկները, ովքեր ցանկանում են ներգրավված լինեն միավորման աշխատանքներին, երեքշաբի օրը ժամը 17:00-ին լինեն միավորման գրասենյակում, պարապմունքի օրվա, ժամի և տեղի որոշման համար: Հարցերի դեպքում դիմել գրասենյակ:

October 14, 2009

Տրենինգ 18.10.09

Նախորոք հայտարարված տրենինգը կկայանա կիրակի օրը` 18.10.09-ին, ժամը 11:00-14:00 -ն: Մասնակցել ցանկացողներին դիմել մինչև ուրբաթ օրվա վերջը, միավորման գրասենյակ:

October 12, 2009

Ծանուցողական տրենինգ


10.10.09-ին տեղի ունեցավ ԱՍԳԱՄ "Աստղիկ"-ի ծանուցողական տրենինգ, որի նպատակն էր հետաքրքրվողներին ծանոթացնել միավորման գործունեության հետ:

«Արևորդի 2009» / "SunChild 2009"

«Արևորդի 2009» փառատոնի շրջանակներում անցկացվելու են.

- «Կովկասյան ջուր. մեր առաջին տարրը» լուսանկարչական մրցույթ

- Կենդանիների դիմակահանդես

- Էկո-ցուցահանդես

- այլ իրադարձություններ:

Դիմելու և մասնակցելու համար կարդացեք մանրամասները` այցելելով համապատասխան հղումները:

October 6, 2009

Ուսուցողական թրեյնինգ առաջնորդների համար


2009թ. հոկտեմբերի 18-ին, կիրակի օրը, նախատեսվում է ուսուցողական թրեյնինգ գործող եւ ապագա առաջնորդների համար: Տեղն ու ժամը դեռ ճշտվում են: Սեմինարը կանցկացնի Մուրադյան Գայանեն: Խնդրում ենք նախօրոք գրանցվել: :)

IREX - MUSKIE program

Բարև ձեզ,

IREX-ը հայտարարում է MUSKIE ծրագրի սկիզբը, որին կարող են դիմել բարձրագույնն ավարտող/ավարտած մասնագետները: Եթե ձեզ հետաքրքրում են մանրամասները, զանգահարեք Աստղիկին (հեռախոսահամարը գիտեք!) այսօրվա ընթացքում :)

Հայտարարությունը նախատեսված է
ԱՍԳԱՄ "Աստղիկի" անդամների համար:

October 1, 2009

Ընդունելություն ԱՍԳԱՄ "Աստղիկ"-ում


Հոկտեմբերի 10
-ին ժամը 15:00-19:00 Երևանում տեղի կունենա ծանուցողական թրեյնինգ 16-ից բարձր այն աղջիկների և կանանց համար, ովքեր հետաքրքրվում են միավորման գործունեությամբ:

Թրեյնինգին մասնակցելու հայտեր ներկայացնելու համար դիմեք միավորման գրասենյակ կամ ուղղարկեք e-mail հետևյալ հասցեով nagggs@astgik.org մինչև սույն թվականի հոկտեմբերի 7-ը: