May 24, 2011

«Մենք ենք մեր հաղթանակը» Ֆլեշ-մոբ

Սիրով հրավիրում ենք բոլոր երիտասարդներին մասնակցելու` ս/թ մայիսի 27-ին, ժամը 10:30-ին` Շահումյանի անվան հրապարակում (Congress հյուրանոցին հարող հրապարակը), «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» նախաձեռնած` «Մենք ենք մեր հաղթանակը» մեծամասշտաբ երիտասարդական ֆլեշ-մոբին:
Երիտասարդները լինելու են կարմիր, կապույտ և ծիրանագույն շապիկներով (որոնցից մեկով ներկայանալը ցանկալի է), կազմելու են ՀԱՂԹԱՆԱԿ բառը, ինչը նկարահանվելու է ուղղաթիռից և օգտագործվելու է համանուն ֆիլմում:
Ամսի 26-ին` ժամը 18:30-ին մասնակիցներին խնդրվում է լինել հրապարակում, քանի որ կայանալու է միջոցառման փորձը, որը տևելու է մեկ ու կես ժամ: Ցանկալի է, որպեսզի մասնակիցները լինեն եռագույնի գույներից մեկի շապիկով:
Միջոցառումն աննախադեպ է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ:
Այն
նպատակ ունի` մեկ գաղափարի շուրջ համախմբելու հայ երիտասարդներին եւ եւս մեկ անգամ բարձրացնելու հայ երիտասարդների հաղթական ոգին:
Չարժե
բաց թողնել նման բացառիկ իրադարձությանը մասնակցելու հնարավորությունը:
Մասնակցության համար պետք է գրանցվել` զանգահարելով (077)124 115 կամ (055)277750:
Կազմակերպչական հարցերի համար` 055 580 522,
Գրանցվելու
վերջնաժամկետն է` մայիսի 26-ը, ժամը 24:00-ն:
Միջացառումը
կարող եք գտնել նաեւ Facebook սոցիալական ցանցում:

No comments:

Post a Comment