Այս շաբաթ` հունիսի 13-ին, կայացավ մեր` Աղջիկ սկաուտների և գայդերի “Աստղիկ” ազգային միավորման համագումարը: Համագումարի ընթացքում քննարկեցինք հարցեր նվիրված միավորման հետագա քաղաքականությանը և աշխատանքներին:

Որոշեցինք այս տարվա ճամբարը անցկացնել Տավուշի մարզում, օգոստոսի առաջին կեսին: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմեք ձեր առաջնորդներին: Ճամբարի մասնակիցների ցուցակների ներկայացման վերջին ժամկետը հուլիսի 1-ն է:
Ի տեղեկություն մեր անդամների օգոստոս ամսին տեղի կունենան նաև “Gold Project” ծրագրի 1-ին տարվա միջոցառումները, որոնք ուղղված կլինեն միավորման առաջնորդների տրենինգին: Ծրագիրը կշարունակվի Սյունիքի մարզում (Մեղրի, Ղափան, Սիսիան)` նպատակ ունենալով միավորում ներգրավել նոր անդամներ, ինչպես նաև ակտիվացնել մարզում միավորման գործունեությունը:

Բոլոր նրանց, ովքեր մասնակցել են միջազգային միջոցառումների, խնդրում ենք կապնվել խորհրդի անդամ Նարինե Հովհաննիսյանի հետ` պլանավորելու ձեր follow-up միջոցառումների ժամանակացույցը:
No comments:
Post a Comment