June 28, 2009

Ի՞նչ տանել ճամբար

Բարի՛ օր: Ձեզնից շատերն արդեն առաջին տարին չէ, որ մասնակցում են ազգային ճամբարին եւ քաջատեղյակ են, թե ինչ է պետք տանել ճամբար, իսկ ինչն ուղղակի ավելորդ բեռ է: Մի՛ ծանրաբեռնեք ձեզ ավելորդ բեռով,



որովհետեւ ինչքան քիչ ու կոմպակտ լինի, այնքան ավելի հեշտ կլինի տեղափոխել: Առաջարկում ենք հիմնական իրերի ցուցակ.

- Անձնական հիգիենայի պարագաներ



- զուգարանի թուղթ



- Սրբիչ

- 2 շալվար, 3-4 վերնաշապիկ, հարմարավետ մարզակոշիկներ (կրունկով կոշիկներ կամ երեկոյան զգեստ բերելու հարկ չկա) :)

  

- Միագույն շապիկ վրան արդուկով լոգո սոսնձելու համար



- Տաք շոր, որովհետեւ երեկոյան եղանակը սկսում է ցրտել


  
- Անջրանցիկ անձրեւանոց


- Ծածկոց (одеяло)


- Ափսե (ավելի հարմար է բերել մեկ խորը ափսե), գդալ, պատառաքաղ, թեյի բաժակ եւ գդալ


  

- Առաջին անհրաժեշտության դեղորայք



- Լապտեր





- Ասեղ, թել




Լողազգեստ (գետում լողանալու համար) :)



- Քսուք արեւայրուքի դեմ



- Գլխարկ արեւից պաշտպանվելու համար

- Թուղթ, գրիչ



- Հեռախոսի լիցքավորող սարք (զարյադոչնիկ)


- Քաղցրասերները կարող են բերել քաղցրավենիք



- Ովքեր պրոբլեմ ունեն առանց բարձի քնելու հետ, կարող են բերել կոմպակտ բարձ (բայց ճամբարը լավ հնարավորություն է վարժվել առանց բարձի քնելուն):




Չմոռանալ ներկայանալ համազգեստով կամ միության լոգոյով բաց կանաչ շապիկով, որը կարող եք ձեռք բերել՝ դիմելով ձեր առաջնորդին կամ Ամալյա Մխիթարյանին: Շապիկի արժեքն է 1,500 դրամ:
Հաճելի ժամա՛նց ճամբարում: :)

3 comments:

  1. shnorhakalutyun, el kariq chka inqnuruyn cucak kazmelu :)

    ReplyDelete
  2. կարծում եմ, որ լավ կլինի Չվերցնելու ցուցակը լրացնել բարձրակրունկ կոշիկներով ու դեկորատիվ կոսմետիկայով

    ReplyDelete
  3. հուսով եմ,որ ներկայացված ցուցակը թույլ կտա ձեզ վերցնել կարևորը և խուսափել ավելորդություններից:)

    ReplyDelete