June 20, 2009

«Մեծահասակների ուսուցողական կոնֆերանս» 2009թ. փետրվարի 27-ից մարտի 1, Գարմիշ, Գերմանիա

Ես՝ Գայանե Մուրադյանս, 2009թ. փետրվարի 27-ից մարտի 1-ը մասնակցել եմ Գերմանիայի Գարմիշ քաղաքում կայացած «Մեծահասակների ուսուցողական կոնֆերանսին»՝ ներկայանալով ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ի կողմից: Կոնֆերանսը անցկացվեց ամերիկյան աղջիկ-սկաուտների կազմակերպության կողմից, որի նպատակն էր նյութ տրամադրել շաբաթական պարապմունքների համար:
Դասընթացները բազմազան էին եւ հետաքրքիր: Ես ընտրեցի հետեւյալ դասընթացները՝

1. Purposeful Leadership for GS Juniors. Դասընթացի նպատակն էր օգնել եւ աջակցել աղջիկ-սկաուտներին՝ որպես ապագա առաջնորդներ, տարբեր առաջադրանքների, քննարկումների միջոցով:

2. Walk this Way. Դասընթացի նպատակն էր բացօթյա պարապմունքների կազմակերպումը՝ անկախ տարվա եղանակից: Մենք ոտքով անցանք Ալպյան լեռների ստորոտով՝ վայելելով մաքուր օդն ու ճերմակ ձյունը:



3. Event Planning… for Everyone! Այս դասընթացի ընթացքում սովորեցինք կազմակեպել եւ անցկացնել տարբեր տեսակի միջոցառումներ (ինչպես նաեւ 7-օրյա ճամբարի կազմակերպում):

4. International Forum. Ֆորումին ներկա էր հյուր Our Chalet-ից Քեթին, ով ներկայացրեց WAGGGS-ը, Our Chalet-ն եւ պատասխանեց հարցերին:

5. Leadership Forum. Դա քննարկում էր ամերիկյան աղջիկ-սկաուտների կազմակերպության հիմնադիրներից մեկի՝ Ֆրենսիս Հեսելբեյնի հետ առաջնորդության մասին: Նա հավատացնում էր, որ յուրաքանչյուր ոք կարող է դառնալ առաջնորդ:



6. SynergEYEze! Դասընթացի ընթացքում սովորեցինք շատ տարբեր խաղեր:

Միջազգային երեկոյի ընթացքում ես ունեցա 10-րոպեանոց ելույթ,որի ընթացքում ներկայացրի ազգային միությունը, համազգեստը, որից հետո մեծ էկրանի վրա մի քանի էպիզոդ ցուցադրվեց 2008թ. Ազգային ճամբարից, որը շատ դուր եկավ հյուրերին:



Տրենինգը շատ հետաքրքիր էր եւ կիրառելի: Բերված նյութը կհանձնվի կազմակերպություն: Շնորհակալություն կազմակերպությանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար:



Gayane Muradyan took part in 2009 Adult Learning Conference, held at Edelweiss Lodge and Resort from 27 February to 1st March in Garmisch, Germany, representing NUGGGSAstghik” of Armenia. The aim of the conference was to find ways of finding new program models and material for Girl scouts.

It was quite a prospective training to take part in, as it gave me lots of new ideas and ways of acting as a good leader. I strongly believe that we can use the material I gained during the conference.

No comments:

Post a Comment