Սեպտեմբերի 12-ին Աբովյանի և Բյուրեղավանի մասնաճյուղերի այդերը ՙԱրշավներ՚ ակումբի (ղեկավար` Ռուբեն Բաղդիշյան) հետ մասնակցեցին դեպի Լոռու գեղատեսիլ և պատմամշակութային վայրերը` Սանահինի, Հաղպատի և Ախթալայի վանական համալիրներ կազմակերպված արշավ-էքսկուրսիային: Արշավի ընթացքում գայդերը օգտակար տեղեկություններ ստացան 10-րդ դարի վանական համալիրների պատմության վերաբերյալ, ականատես եղան Ախթալայում նոր հուշարձանի կանգնեցման աշխատանքների սկսվելուն, որի ավարտից հետո, ի դեպ, եկեղեցին վերաօծվելու է և դառնալու է գործող: Ճանապարհի երկարությունը կրճատեցին և արշավի մասնակիցների բարձր տրամադրությունն իրենց հայրենասիրական երգերով ապահովեցին ակումբի ակտիվ երաժիշտները: Ի դեպ, ՙԱրշավներ՚ ակումբը, արդեն գործում է մոտ երկու տարի, որի ընթացքւմ հասցրել է կազմակերպել մոտ 60-70 արշավ դեպի Հայաստանի և Արցախի գեղատեսիլ վայրեր:
Ակումբի ղեկավար Ռուբեն Բաղդիշյանի խոսքերով իրենց նպատակն է հայ երիտասարդությանը ծանոթացնել մեր պատմամշակութային կոթողներին և բնաշխարհին, տեղեկացնել այդ ամենի մասին, փորձել նրանց մեջ բարձրացնել սեր դեպի հայրենիքը, դեպի հայեցին` միաժամանակ կազմակերպելով նրանց ակտիվ հանգիստը:
Կարող եմ հավաստել, որ այս արշավի ընթացքում մեր գայդերը եղան դրա ականատեսը և բացի այդ ձեռք բերեցին նոր համախոհներ ու ընկերներ: Հուսով եմ, որ սա կլինի ՙԱրշավներ՚ ակումբի հետ համագործակցության սկիզբը և կկրի շարունակական բնույթ: