November 20, 2014

"The Juliette Low" սեմինար

"The Juliette Low" սեմինար

"The Juliette Low" սեմինարը, որը 1932 թվականից ի վեր տեղի է ունենում, WAGGGS-ի ծրագիր է երիտասարդ կանանց համար՝ ուղղված առաջնորդական հմտությունների զարգացմանը: Այն տալիս է հիանալի հնարավորություններ երիտասարդ կանանց և աղջիկներին զարգացնելու առաջնորդական հմտությունները ստեղծագործող և աջակցող մթնոլորտում:

 Հիանալի տարբերակ է այլ մասնակիցների հետ փորձի փոխանակման և սովորելու համար:Շատ երիտասարդ աղջիկներ և կանայք առիթ են փնտրում շփվելու հասակակիցների հետ ամբողջ աշխարհից, մեծացնելու մտահորիզոնը և զարգացնելու առաջնորդական հմտությունները ազգային և միջազգային մակարդակում պատասախանատվություններին պատրաստ լինելու համար:
 ՞JLS՞ սեմինարն առաջարկում է ինքնազարգացման շաբաթ, մարտահրավերներ և ուրախ ժամանց Հնդկաստանում գտնվող Սանգամ կենտրոնում: 

Սա ամենահայտնի սեմինարներից է, այնպես որ դիմեք քանի դեռ տեղերը չեն սպառվել:ԴԻմելու վերջնաժամկետը նոյեմբերի 28-ն է: Ունենք ֆինանսավորման հնարավորություն: Դիմել կարող են 20-30 տարեկան կազմակերպության ակտիվ անդամները:
Դիմելու համար սեղմեք հղումը https://drive.google.com/file/d/0B5cWYVqY_xE6bFp3Vk5vUzFIZ00/view?usp=sharing :

 Լրացուցիչ ինֆորմացիայի համար, ինչպես նաև լրացրած դիմումների դեպքում դիմել ԱՍԳԱՄ-ի միջազգային կոմիսարին:

September 27, 2014

Ուշաադրություն, սիրելի՛ աղջիկ սկաուտներ:

Նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու եռօրյա "Free Being Me" դասընթացին և բավարարում են ստորև նշված պահանջներին, պետք է մինչև հոկտեմբերի 4-ը լրացնեն կից դիմում հայտը 
(https://www.dropbox.com/s/b5xbb6b8n64hvgi/Application%20form%20FBM%20Pax%20Lodge%20Training.docx?dl=0)  և ուղղարկեն կազմակերպության Միջազգային կոմիսարին հետևյալ էլեկտրոնային հասցեով ic@astghik.org: 

"Free Being Me"-ին WAGGGS-ի վերջին ծրագրերից է, որը մշակվել և իրականացվում է Dove-ի (Unilever ընկերության անձնական խնամքի բրենդ) հետ համատեղ համագործակցության շնորհիվ և նպատակաուղղված է աշխարհի մակարդակով բարձրացնելու աղջիկների վստահությունը սեփական մարմնի նկատմամբ և սեփական անձի գնահատումը:

"Free Being Me" ծրագրի նպատակն է մինչև 2016թ.-ը ազդեցություն ունենալ մոտ 3,5 միլիոն աղջիկների մտածելակերպի վրա: Ծրագրի թիրախային խումբ են հանդիսանում 7-14 տարեկան աղջիկները և տղաները:

WAGGGS-ի անդամ բոլոր երկրներում ծրագիրը հիմնականում իրականցնում են 15-25 տարեկան երիտասարդ առաջնորդները հասակակիցներին կրթման մեթոդով:
Pax Lodge-ում կայանալիք "Free Being Me" դասընթացին մասնակցելու են սկաուտներ և գայդեր WAGGGS-ի հինգ կենտրոններից:
Դասընթացը կանցկացվի անգլերենով:

Մասնակցելով "Free Being Me" դասընթացին Pax Lodge-ում` դուք
մանրամասն կծանոթանաք տվյալ ծրագրին,
ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ և հմտություններ հետագայում մեր կազմակերպության մեջ "Free Being Me" ծրագիրը անցկացնելու համար, ինչպես նաև
կհաստատեք համագոծակցություններ այլ կազմակերպությունների հետ "Free Being Me" ծրագիրը Հայաստանում իրականացնելու համար:

PARTICIPANT PROFIL

The participant should be able to support the preparation and delivery of Free Being Me in Armenia and be the key contact with WAGGGS for Free Being Me.

Participant skills and experience required

Essential
• Experience within Member Organization at a national level
• Good level of English (the training will be delivered in English only)
• Able to give strategic input into the delivery of the Free Being Me in their MO
• Act as a key contact in communication between WAGGGS and the MO for Free Being Me
• Can commit to assisting in setting up a training and delivery model for the project in their MO
• Interest in and openness to address the topic of self-esteem and body confidence

Desirable
• Training experience within Member Organization and an understanding of training at a national level

Expectations of participants
• Attend all three training event days: Saturday 29 November- Monday 1 December 2014. All participants are expected to arrive by 8.30am of 29 November and able to stay until 17.00 on 1 December. Accommodation will be provided for those who choose to arrive on the afternoon of the 28 of November and depart on the morning of the 2 December.
• Host a meeting with the key contacts and influencers for programme delivery on returning to their MO, to feed back key learning from the event.

July 2, 2014

Ամառային ճամբար Սիսիանում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ՏԵՂԵՐՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ:

Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը տեղի կունենա ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ի հերթական ամառային ճամբարը Սյունքիքի մարզում՝ Սիսիանում:

Ծրագրում ՝ բազում փորձություններ և արկածներ, թիմային առաջադրանքներ և խաղեր, սկաուտական և առաջնորդության հմտություններ, երգեր խարույկի ջուրջ, արշավներ, սպորտային խաղեր և այլ մրցումներ, ինչպես նաև բազում անակնկալներ հին ու նոր ընկերների հետ: Ճամբարին մասնակցելու են նաև Մեծ Բրիտանիայից ժամանող 15 աղջիկ գայդեր, ինչպես նաև Ֆրանսիայի սկաուտներ:

Ճամբարի մասնակիցների թիվը սահմանափակ է, այդ պատճառով առաջարկում ենք գրանցվել և գումարները փոխանցել որքան հնարավոր է շուտ: Ճամբարի մուտքի վճարը կազմակերպության անդամների համար կազմում է 17000 դր, իսկ ոչ անդամներինը՝ 22000 դր:
Հարցերի և առաջարկների համար կապ հաստատել կազմակերպության Հանրային կապերի կոմիսար Սիմոնայի հետ:


Հարգանքով՝ ԱՍԳԱՄ «Աստղիկ»

June 8, 2014

Արկածների շաբաթ Ալպյան լեռներում, 3 - 10 սեպտեմբեր 2014, Our Chalet

Եթե սիրում ես  հիասքանչ լեռներ, նոր ընկերներ, խոչընդոտներ և խաղաղություն, ապա այս միջոցառումը քեզ համար է:
Միջոցառմանը կարող են դիմել 18 տարեկանից բարձր անձիք: Մասնակիցելով արշավներին, ժայռամագլցումներին և այլ համարձակ գործողությունների՝ Դուք հնարավորություն կունենաք բացահայտելու, վարժվելու, ձեռք բերելու փորձ և նոր հմտություներ՝ գտնվելով բնության գրկում:

Ալպյան շաբաթը ներառում է ոչ միայն ակտիվ և արկածային գործողություններ՝արշավներ, ժայռամագլցում, գետանցումներ, պարաններով բարձրությունից  իջնել, այլ նաև միազգային երեկո, շվեցարական երեկո, երգերի երեկո խարույկի շուրջ և այլն:
Առկա է մասնակցելու ֆինանսավորման հնարավորություն:


Ցանկացողներին խնդրում ենք մինչև հունիսի 13-ը լրացնել դիմումը http://www.ourchalet.ch/en/grab/25119/1/event-scholarship-application-form-2014.pdf  և ուղղարկել մեր մեր կազմակերպության միջազգային կոմիսարին ՝ Լիլիթ Չիլինգարյանին հետևյալ էլ. հասցեով ic@astghik.org: Մանրամասն տեղեկությունների համար կարեղ եք դիմել միջազգային կոմիսարին նույն իսկ հասցով կամ գտնել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները Our Chalet կայքում http://www.ourchalet.ch/en/events/20968http://www.ourchalet.ch/en/events/20968