May 24, 2011

Հայ ավանդական պարի 3- ամսյա դասընթացներ

Եկեք սովորենք իսկական հայկական պարեր: ես գնում եմ, միացողներ կան? Մեզ պարել կսովորեցնեն մաքուր հայկական պարերին տիրապետող "Կարին" անսամբլի պարողները:

Ուրախությամբ հայտնում եմ <<Բնատաճարի>> Հայ Ավանդական Երգ ու Պարի ակումբի ամառային <<զորակոչի>> մասին:

Մայիսի 31-ից ցանկացողները հնարավորություն ունեն սովորելու Պարել Հայերեն, առնչվել մեր Տիեզերառիթմ պարարվեստի հետ:

3 ամսյա դասընթացների ընթացքում կսովորեք ավանդական բազմաթիվ պարեր , որից հետո ըստ ցանկության կարող եք շարունակել պարել ակումբի շրջանակներում:

Հայ ավանդական պարը դարերի փորձություն անցած մշակութային ազդու գործիք է` ձերբազատվելու հոգսաշատ առօրյայի բեռից, վերագտնելու բարձր տրամադրություն, կենսուրախություն, եռանդ, հաստատելու և ձեռք բերելու նոր ծանոթություններ և ընկերներ:

Այսպիսով հրավիրում ենք 16-ից բարձր ջահելներին, ահելներին, աղջիկներին, տղաներին, մայրիկներին, հայրիկներին և հղիներին:

Պարել ձեզ կսովորեցնեն <<Կարին>> համույթի հմուտ պարուսույցները:


Պարային հանդիպումները
Երեքշաբթի և Շաբաթ 18:30-20:00



Պարի ակումբի ամսեկան անդամավճարը 6 000 դրամ:

Հանդիպումների վայրը Սախարովի հրապարակի հարևանությամբ:

Գրանցվելու և մանրամասների համար զանգել 091/094 318-335
Կամ գրել bnatachar@yahoo.com մինչև Մայիսի 29

No comments:

Post a Comment