Եվ այսպես, սկսվեց Gold
Project 2012 Գյումրիում: Նախորդ
գիշերը Ագնեսի ու Աննայի հետ խմբագրեցինք
մեր` մնացած աղջիկների օգնությամբ անգլերենից հայերեն թարգմանված նյութերը:
Առավոտյան
գնացինք "Բեռլին" հյուրանոց` մեր բրիտանացի
գայդերի հետևից, որ ուղեկցենք դեպի
Գեղագիտական
ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղ,
որտեղ էլ անցնելու էր սեմինարը:
Հաշվի առնելով
Շիրակի մարզի պահպանողական հայացքները՝ ես անչափ վախենում էի, որ ոչ ոք չի գա:
Սակայն նախատեսված տասներկու մասնակիցների
փոխարեն եկել էին քսանհինգը:
Անկեղծ՝ սուրճի ընդմիջումից հետո մի քանիսը գնացին, սակայն մասնակիցները
շատ էին ու անչափ ոգեշնչված թե՛ պարապմունքով, թե՛ մեր կազմակերպությունով: Նույնիսկ
ընքացքում մեր Գոլդի աղջիկներին սովորեցնում էին քոչարի պարել ;Ճ
Well Done :)))
ReplyDelete