November 17, 2013

Ամառային ճամբար 2013 Մարմարիկում / Summer camp 2013 in Marmarik

Ամառային ճամբարը ԱՍԳԱՄ Աստղիկի անդամների համար դարձել է յուրաքանչյուր տարվա ամենասպասելի իրադարձությունը:
Ճամբարն է, որ միավորում է միության անդամներին տարբեր մարզերից, ճամբարն է, որի ընթացում ձեռք ենք բերում նոր ընկերներ, ճամբարն է, որտեղ սովորում ենք ուտել առանց քմահաճույքի, աշխատել առանց գլուխ պահելու, երգել լիաթոք և պարել անկաշկանդ, արշավ գնալիս ճիշտ կոշիկ ընտրել, և վերջապես  մի 2 օր տանջվելուց հետո վրան խփել սովորել :)
Այդ 7 օրերը մասնակիցներն  ապրում են ներկայով՝ վայելում գիշերային խարուկի ջերմությունը, խարույկի շուրջ երգելը, նոր ընկերների հետ անդադար խաղերը, հաց ուտելու համար հերթ կանգնելը և հերթապահությամբ բոլորի համար հաց պատրաստելը :)
Այն դառնում սիրված բոլորի համար, նույնիսկ այքան, որ ճամբարի ավարտին չենք ասում ցտեսություն, այլ ՝ կհանդիպենք, ամենաուշը, մեկ տարի հետո !!!











https://www.facebook.com/media/set/?set=a.568345366540418.1073741842.424285217613101&type=3

July 3, 2013

Լաստիվերն ի վար ի վեր



Արևի աչքերը բացվելուն պես բացեցինք աչքերը նաև մենք: Ապահով կոշիկներ,ուտելիքով լի ուսապարկ ու լավ տրամադրություն՝ հենց այսպես մեր սկսվեց սկաուտական առօրյայի ևս մեկ հետաքրքիր օր:
Երկար ճանապարհ դեպի Ենոքավան, որը դեպի Լաստիվեր մեր քայլարշավի սկիզբն էր միայն: Ճանապարհի ողջ 4 կիլոմետրերի ընթացքում ծանոթացանք և լուսանկարեցինք ամեն ծառ ու թուփ, թողեցինք մեր ծիծաղը ամեն հովի տակ, շնչահեղձ եղանք ու ծարավեցինք, բայց, հասանք մեր նպատակակետին: Մի ամբողջ օր մեր սկաուտ և ոչ սկաուտ ընկերների հետ վայելեցինք Լաստիվերի հիասքանչ բնությունը, ջրվեժի ձայնը, մեր մեծ ու ընկերական սեղանը, երգերն ու պատմությունները կրակի շուրջ, և, իհարկե, ձեռք բերեցինք նոր ընկերներ :
Բայց, արևի ուժասպառ լինելուն պես ուժասպառ եղանք նաև մենք՝ կիսափակ աչքեր ամեն բարձի և ուսի, ու հանդարտ շունչ ու հոգնած ժպիտ տունդարձի ամբողջ ճանապարհին:

ԼԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նկարներ՝
http://www.facebook.com/media/set/?set=a.552305344811087.1073741837.424285217613101&type=1

May 28, 2013

Արշավ դեպի Մուղնի, Ամբերդ, Աղցք եւ Դղեր

Մայիսի 27-ին ուղևորվեցինք Արագածոտնի մարզ: Այցելեցինք Մուղնիի Ս.Գևորգ վանքը: Շրջելով Արագածի լանջերով ու անցնելով գեղատեսիլ ձորով հասանք Ամբերդ: Ամբերդից հետո այցելցինք Աղցք գյուղ: Տեսանք Արշակունիների դամբարանը, ինչպես նաև խորհրդավոր «Հովանոցը»: Եվ վերջում տեսանք Դղերի վանքը, որն առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ:

February 26, 2013



Նշում ենք Մտորման օրը

Thinking day կամ Մտորման օր, սա աշխարհի բոլոր Սկաուտների ու Գայդերի ամենասիրելի տոներից մեկն է: Փետրվարի 22-ին նշվող այս տոնը, լավ առիթ է նայել շուջը, մտորել այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն մեր շրջապատում,հիշել արտասահմանում գտնվողներին մեր Սկաուտ ընկերներին:
Աղջիկ Սկաուտների և Գայդերի «Աստղիկ» Ազգային Միավորումը կազմում է աշխարհի մեծ սկաուտական ընտանիքի մի մասը, ուստի, Հայաստանում նույնպես նշում են այն՝ փորձելով ամեն տարի հասարակության ուշադրությանը ներկայացնել ողջ աշխարհում գոյություն ունեցող մի խոշոր խնդիր:
 Այս տարի Մտորման օրվա թեման մայրերի և մանուկների առողջությունն ու կյանքն էր: Յուրաքանչյուր տարի տեղեկության պակասի պատճառով մահանում են երիտասարդ մայրեր և մանուկներ: Սրանք խնդիրներ են, որոնք հնարավոր է հաղթահարել մեր տեղեկացվածությամբ, հասարակության և մեր երեխաների հանդեպ ունեցած մեր ջերմ վերաբերմունքով, և մենք ,փետրվարի 23-ին տոնելով Մտորման օրը, անց կանցրեցինք սեմինար-քննարկում, որին հաջորդեց ուսուցողական և տրամաբանական խաղ: 
Սպասում ենք Ձեզ առաջիկա սեմինարին, որը կկայանա Մարտի 2-ին:

February 8, 2013



ԱՍԳԱՄ  «Աստղիկ» խորհրդի 2-րդ հանդիպում



Բարև մեր շատ սիրելի գայդեր!!! Փետերվարի 1-ին գումարվեց ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ի արդեն այս տարի երկրորդ նիստը: Ազգային խորհրդի անդամները ներկայացրին, թե ինչ աշխատանքներ են արվել առաջին հանդիպումից հետո, որոք են ընթացքի : Երկարատև հանդիպման ընթացքում բուռն քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր: Ըստ այդմ էլ որոշվեց առաջիկա 5 ամիսների կազմակերպության գործունեության ուղղություններն ու ծրագրերը: Սիրելի Սկաուտներ հիշեցնեմ, որ մոտենում է աշխարհի բոլոր սկաուտների ամենասիրելի տոներից մեկը` «World Thinking Day»-ը: Բոլորիդ խնդրում ենք ակտիվ լինել և անցկացնել այդ օրը մեզ հետ միասին: Իսկ մենք ձեզ խոստանում ենք այս տարի բազմաթիվ գեղեցիկ օրեր և անակնկալներ:







Հարգանքով՝  ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ի Ազգային խորհուրդ