Ճամբարն է, որ միավորում է միության անդամներին տարբեր մարզերից, ճամբարն է, որի ընթացում ձեռք ենք բերում նոր ընկերներ, ճամբարն է, որտեղ սովորում ենք ուտել առանց քմահաճույքի, աշխատել առանց գլուխ պահելու, երգել լիաթոք և պարել անկաշկանդ, արշավ գնալիս ճիշտ կոշիկ ընտրել, և վերջապես մի 2 օր տանջվելուց հետո վրան խփել սովորել :)
Այդ 7 օրերը մասնակիցներն ապրում են ներկայով՝ վայելում գիշերային խարուկի ջերմությունը, խարույկի շուրջ երգելը, նոր ընկերների հետ անդադար խաղերը, հաց ուտելու համար հերթ կանգնելը և հերթապահությամբ բոլորի համար հաց պատրաստելը :)
Այն դառնում սիրված բոլորի համար, նույնիսկ այքան, որ ճամբարի ավարտին չենք ասում ցտեսություն, այլ ՝ կհանդիպենք, ամենաուշը, մեկ տարի հետո !!!
https://www.facebook.com/media/set/?set=a.568345366540418.1073741842.424285217613101&type=3
No comments:
Post a Comment