March 9, 2015

"Free Being Me" ճամբար-փառատոն



Մեկ այլ հնարավորություն կազմակերպության 16 տարին լրացած անդամների համար ծանոթանալու “Free being me” ծրագրին:
Այն տեղի է ունենալու ս.թ. օգոստոսի 16-ից 22-ին համաշխարհային կենտրոններից մեկում՝ SANGAM-ում, Հնդկաստանում: 

Ճամբար-փառատոնի շրջանակներում մասնակիցները կծանոթանան “Free being me” ծրագրին հետաքրքիր և զվարճալի փորձությունների միջոցով՝ բարձրացնելով սեփական անձի գնահատականը և վստահությունը սեփական մարմնի նկատմամբ


Այս անգամ “Free being me” ծրագրի շրջանակներում ձեռք բերված գիտելիքները և հմտությունները մասնակիցները կկիրառեն գործնականում՝  տեղական Pune համայնքի երեխաների համար: 

Մասնակցելով միջազգային միջոցառմանը կծանոթանաք նաև Հնդկաստանի մշակույթին, ձեռք կբերեք ընկերներ աշխարհի տարբեր երկրներից, կվայելեք Հնդկաստանի աստղազարդ գիշերները, կհաղթահարեք մի շարք փորձություններ:

Լրացված դիմում-հայտերը որքան հնարավոր է շուտ պետք է ուղարկել հետևյալ էլ.հասցեով ՝ ic@astghik.org:

No comments:

Post a Comment