Հունիսի 26-ին անցկացվեց համատեղ միջոցառում Իսպանիայի Գրանադա մասնաճյուղի սկաուտների հետ, որի ընթացքում տարբեր փորձությունների հետ միասին կար առանձին փորձություն, որի նպատակն էր իսպանացի սկաուտներին ծանոթացնել Հայաստանի և Հայաստանում գայդինգի գործունեության հետ: 
Այսպես, փորձությունը կայանում էր հետևյալում. ես ներկայացնում էի հակիրճ ինֆորմացիա Հայաստանի ու գայդինգի մասին, որից հետո հնչում էին հարցեր, և այն խումբը, ով առավել ճիշտ պատասխաններ ուներ, վաստակում էր առավել միավորներ: Հարցերից էին. Հետևյալներից որն է Հայաստանի դրոշը կամ քանի տարիքային խումբ կա Հայաստանի սկաուտական կազմակերպությունում: 
Գրանադայի մասնաճյուղի սկաուտների հետ համագործակցության արդյունքում եղավ փորձի փոխանակում, ես շատ բաներ սովորեցի նրանցից, նրանք էլ ինձնից, օրինակ, պարապմունքներ անցկացնելու ձևի և որակի բարձրացման վերաբերյալ, բանակումների մասին և այլն:
Միջոցառումը եզրափակվեց "միշտ պատրաստ" կոչով, որը հնչեց նաև հայերեն:June 30, 2010
May 16, 2010
Եվս մեկ լավ օր

Երեկ Երևանում յուրօրինակ աշխուժություն էր տիրում: Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ պետության թանգարանները բացել էին իրենց դռները բոլոր այցելուների առջև:
Եվ այս ամենը նպաստեց ևս մեկ բովանդակալից օրվա անկացմանը: :)
May 14, 2010
Մայիսի 9-ին մեծ հայրենականի և Շուշիի ազատագրման օրը
ԱՍԳԱՄ "Աստղիկ"-ի Բյուրեղավանի մասնաճյուղի փոքրիկ սկաուտները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ առաջնորդում էին Բյուրեղավանի քաղաքապետարանի կազմակերպած շքերթը, որին մասնակցում էին արվեստի, սպորտի, դպրոցները և հանրակրթական դպրոցները:
Կարծում ենք, որ այդ օրը հիշարժան էր և կմնա նրանց սրտերում:
April 13, 2010
Seminar "How to Go Green and Stop Climate Change"
"Երկրի Օր 2010 Հայաստան"-ի շրջանակներում տեղի է ունենալու “Ինչպես ապրել կանաչ և կանգենցնել կլիմայի փոփոխությունը" թեմայով սեմինար, որի ընթացքում զեկույցներով հանդես կգան կլիմայի փոփախության ոլորտի մասնագետներ, Հայաստանում “կանաչ ապրելակերպ”-ը կիրառող կազմակերպությունների ներկայացուցիչները և բնապահպաններ: Սեմինարի ավարտին նախատեսվում է կազմակերպել կլիմայի փոփոխությանը վերաբերող ֆիլմի ցուցադրում:
Սեմինարից առաջ տեղի կունենա մեր երկրում “կանաչ ապրելակերպ”-ի խթանմանը նվիրված ստորագրահավաքի արդյունքների հրապարակում:
Երբ` Ապիլի 15-ին ժ. 13.30
Որտեղ` Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի Պալյանների անվան դահլիճում (4րդ հարկ), Ա. Մանուկյան փող. 1, Երևան, ՀՀ:
Սեմինարից առաջ տեղի կունենա մեր երկրում “կանաչ ապրելակերպ”-ի խթանմանը նվիրված ստորագրահավաքի արդյունքների հրապարակում:
Երբ` Ապիլի 15-ին ժ. 13.30
Որտեղ` Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի Պալյանների անվան դահլիճում (4րդ հարկ), Ա. Մանուկյան փող. 1, Երևան, ՀՀ:
T-shirt/Բլուզ
Գայդեր ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ներկայումս կա հնարավորություն ձեռք բերելու կանաչ գույնի բլուզներ (օձիքով մայկաներ): Որպեսզի կարողանանք ձեռք բերել դրանք հնարավորինս էժան գնով անհրաժեշտ է, որպեսզի պատվիրենք գոնե 50 հատ բլուզ: Այդ իսկ պատճառով, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը անհատական չգնա խանութ և ձեռք բերի այն ավելի թանկ գնով առաջարկում եմ բոլոր ցակացողներին դիմել ձեր առաջնորդներին կամ միավորման գրասենյակ:
Ուզում եմ հիշեցնել, որ ցուցակագրվելու վերջնաժամկետն է 30.04.2010թ.:
Շտապեք !!!!! :)
Subscribe to:
Posts (Atom)