July 3, 2013
Լաստիվերն ի վար ի վեր
Արևի աչքերը բացվելուն պես բացեցինք աչքերը նաև մենք: Ապահով կոշիկներ,ուտելիքով լի ուսապարկ ու լավ տրամադրություն՝ հենց այսպես մեր սկսվեց սկաուտական առօրյայի ևս մեկ հետաքրքիր օր:
Երկար ճանապարհ դեպի Ենոքավան, որը դեպի Լաստիվեր մեր քայլարշավի սկիզբն էր միայն: Ճանապարհի ողջ 4 կիլոմետրերի ընթացքում ծանոթացանք և լուսանկարեցինք ամեն ծառ ու թուփ, թողեցինք մեր ծիծաղը ամեն հովի տակ, շնչահեղձ եղանք ու ծարավեցինք, բայց, հասանք մեր նպատակակետին: Մի ամբողջ օր մեր սկաուտ և ոչ սկաուտ ընկերների հետ վայելեցինք Լաստիվերի հիասքանչ բնությունը, ջրվեժի ձայնը, մեր մեծ ու ընկերական սեղանը, երգերն ու պատմությունները կրակի շուրջ, և, իհարկե, ձեռք բերեցինք նոր ընկերներ :
Բայց, արևի ուժասպառ լինելուն պես ուժասպառ եղանք նաև մենք՝ կիսափակ աչքեր ամեն բարձի և ուսի, ու հանդարտ շունչ ու հոգնած ժպիտ տունդարձի ամբողջ ճանապարհին:
ԼԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Նկարներ՝
http://www.facebook.com/media/set/?set=a.552305344811087.1073741837.424285217613101&type=1
May 28, 2013
Արշավ դեպի Մուղնի, Ամբերդ, Աղցք եւ Դղեր
Մայիսի 27-ին ուղևորվեցինք Արագածոտնի մարզ: Այցելեցինք Մուղնիի Ս.Գևորգ վանքը: Շրջելով Արագածի լանջերով ու անցնելով գեղատեսիլ ձորով հասանք Ամբերդ: Ամբերդից հետո այցելցինք Աղցք գյուղ: Տեսանք Արշակունիների դամբարանը, ինչպես նաև խորհրդավոր «Հովանոցը»: Եվ վերջում տեսանք Դղերի վանքը, որն առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ:
February 26, 2013
Նշում ենք Մտորման օրը
Thinking day կամ Մտորման օր, սա աշխարհի բոլոր Սկաուտների ու Գայդերի ամենասիրելի տոներից մեկն է: Փետրվարի 22-ին նշվող այս տոնը, լավ առիթ է նայել շուջը, մտորել այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն մեր շրջապատում,հիշել արտասահմանում գտնվողներին մեր Սկաուտ ընկերներին:
Աղջիկ Սկաուտների և Գայդերի «Աստղիկ» Ազգային Միավորումը կազմում է աշխարհի մեծ սկաուտական ընտանիքի մի մասը, ուստի, Հայաստանում նույնպես նշում են այն՝ փորձելով ամեն տարի հասարակության ուշադրությանը ներկայացնել ողջ աշխարհում գոյություն ունեցող մի խոշոր խնդիր:
Այս տարի Մտորման օրվա թեման մայրերի և մանուկների առողջությունն ու կյանքն էր: Յուրաքանչյուր տարի տեղեկության պակասի պատճառով մահանում են երիտասարդ մայրեր և մանուկներ: Սրանք խնդիրներ են, որոնք հնարավոր է հաղթահարել մեր տեղեկացվածությամբ, հասարակության և մեր երեխաների հանդեպ ունեցած մեր ջերմ վերաբերմունքով, և մենք ,փետրվարի 23-ին տոնելով Մտորման օրը, անց կանցրեցինք սեմինար-քննարկում, որին հաջորդեց ուսուցողական և տրամաբանական խաղ:
Սպասում ենք Ձեզ առաջիկա սեմինարին, որը կկայանա Մարտի 2-ին:
February 8, 2013
ԱՍԳԱՄ «Աստղիկ» խորհրդի 2-րդ հանդիպում
Բարև
մեր շատ սիրելի
գայդեր!!! Փետերվարի 1-ին գումարվեց
ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ի արդեն
այս տարի երկրորդ նիստը:
Ազգային խորհրդի անդամները ներկայացրին, թե ինչ աշխատանքներ են արվել առաջին հանդիպումից հետո, որոք են ընթացքի : Երկարատև հանդիպման ընթացքում բուռն քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր: Ըստ այդմ
էլ որոշվեց առաջիկա
5 ամիսների կազմակերպության գործունեության ուղղություններն ու ծրագրերը: Սիրելի Սկաուտներ
հիշեցնեմ, որ մոտենում
է աշխարհի բոլոր
սկաուտների ամենասիրելի տոներից
մեկը` «World Thinking Day»-ը: Բոլորիդ խնդրում ենք ակտիվ լինել
և անցկացնել այդ օրը մեզ հետ միասին: Իսկ մենք
ձեզ խոստանում ենք այս տարի
բազմաթիվ գեղեցիկ օրեր
և անակնկալներ:
Հարգանքով՝ ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ի Ազգային
խորհուրդ
November 12, 2012
Այցելություն Զանգակ հրատարակչություն
Այս անգամ մեզ գրկաբաց հյուընկալեց Զանգակ հրատարակչությունը:
Չենք կարող թաքցնել, որ մեզանից շատերը նույնիսկ չէին էլ պատկերացնում գրքի պատրաստման գործընթացը, որ բավական է ունենալ 4 գույն՝ կարմիր, կապույտ, սև և դեղին, որպեսզի ստանալ մի ամբողջ գույների բազմազանություն ...և այլ բազմաթիվ հետքրքիր տպագրական փուլեր ու փաստեր:
Շնորհակալություն Զանգակ հրատարակչությանը հագեցված ու հետաքրքիր օրվա համար :)
Subscribe to:
Posts (Atom)



