July 2, 2014

Ամառային ճամբար Սիսիանում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ՏԵՂԵՐՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ:

Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը տեղի կունենա ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ի հերթական ամառային ճամբարը Սյունքիքի մարզում՝ Սիսիանում:

Ծրագրում ՝ բազում փորձություններ և արկածներ, թիմային առաջադրանքներ և խաղեր, սկաուտական և առաջնորդության հմտություններ, երգեր խարույկի ջուրջ, արշավներ, սպորտային խաղեր և այլ մրցումներ, ինչպես նաև բազում անակնկալներ հին ու նոր ընկերների հետ: Ճամբարին մասնակցելու են նաև Մեծ Բրիտանիայից ժամանող 15 աղջիկ գայդեր, ինչպես նաև Ֆրանսիայի սկաուտներ:

Ճամբարի մասնակիցների թիվը սահմանափակ է, այդ պատճառով առաջարկում ենք գրանցվել և գումարները փոխանցել որքան հնարավոր է շուտ: Ճամբարի մուտքի վճարը կազմակերպության անդամների համար կազմում է 17000 դր, իսկ ոչ անդամներինը՝ 22000 դր:
Հարցերի և առաջարկների համար կապ հաստատել կազմակերպության Հանրային կապերի կոմիսար Սիմոնայի հետ:


Հարգանքով՝ ԱՍԳԱՄ «Աստղիկ»

June 8, 2014

Արկածների շաբաթ Ալպյան լեռներում, 3 - 10 սեպտեմբեր 2014, Our Chalet

Եթե սիրում ես  հիասքանչ լեռներ, նոր ընկերներ, խոչընդոտներ և խաղաղություն, ապա այս միջոցառումը քեզ համար է:
Միջոցառմանը կարող են դիմել 18 տարեկանից բարձր անձիք: Մասնակիցելով արշավներին, ժայռամագլցումներին և այլ համարձակ գործողությունների՝ Դուք հնարավորություն կունենաք բացահայտելու, վարժվելու, ձեռք բերելու փորձ և նոր հմտություներ՝ գտնվելով բնության գրկում:

Ալպյան շաբաթը ներառում է ոչ միայն ակտիվ և արկածային գործողություններ՝արշավներ, ժայռամագլցում, գետանցումներ, պարաններով բարձրությունից  իջնել, այլ նաև միազգային երեկո, շվեցարական երեկո, երգերի երեկո խարույկի շուրջ և այլն:
Առկա է մասնակցելու ֆինանսավորման հնարավորություն:


Ցանկացողներին խնդրում ենք մինչև հունիսի 13-ը լրացնել դիմումը http://www.ourchalet.ch/en/grab/25119/1/event-scholarship-application-form-2014.pdf  և ուղղարկել մեր մեր կազմակերպության միջազգային կոմիսարին ՝ Լիլիթ Չիլինգարյանին հետևյալ էլ. հասցեով ic@astghik.org: Մանրամասն տեղեկությունների համար կարեղ եք դիմել միջազգային կոմիսարին նույն իսկ հասցով կամ գտնել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները Our Chalet կայքում http://www.ourchalet.ch/en/events/20968http://www.ourchalet.ch/en/events/20968: 

November 17, 2013

Ամառային ճամբար 2013 Մարմարիկում / Summer camp 2013 in Marmarik

Ամառային ճամբարը ԱՍԳԱՄ Աստղիկի անդամների համար դարձել է յուրաքանչյուր տարվա ամենասպասելի իրադարձությունը:
Ճամբարն է, որ միավորում է միության անդամներին տարբեր մարզերից, ճամբարն է, որի ընթացում ձեռք ենք բերում նոր ընկերներ, ճամբարն է, որտեղ սովորում ենք ուտել առանց քմահաճույքի, աշխատել առանց գլուխ պահելու, երգել լիաթոք և պարել անկաշկանդ, արշավ գնալիս ճիշտ կոշիկ ընտրել, և վերջապես  մի 2 օր տանջվելուց հետո վրան խփել սովորել :)
Այդ 7 օրերը մասնակիցներն  ապրում են ներկայով՝ վայելում գիշերային խարուկի ջերմությունը, խարույկի շուրջ երգելը, նոր ընկերների հետ անդադար խաղերը, հաց ուտելու համար հերթ կանգնելը և հերթապահությամբ բոլորի համար հաց պատրաստելը :)
Այն դառնում սիրված բոլորի համար, նույնիսկ այքան, որ ճամբարի ավարտին չենք ասում ցտեսություն, այլ ՝ կհանդիպենք, ամենաուշը, մեկ տարի հետո !!!











https://www.facebook.com/media/set/?set=a.568345366540418.1073741842.424285217613101&type=3

July 3, 2013

Լաստիվերն ի վար ի վեր



Արևի աչքերը բացվելուն պես բացեցինք աչքերը նաև մենք: Ապահով կոշիկներ,ուտելիքով լի ուսապարկ ու լավ տրամադրություն՝ հենց այսպես մեր սկսվեց սկաուտական առօրյայի ևս մեկ հետաքրքիր օր:
Երկար ճանապարհ դեպի Ենոքավան, որը դեպի Լաստիվեր մեր քայլարշավի սկիզբն էր միայն: Ճանապարհի ողջ 4 կիլոմետրերի ընթացքում ծանոթացանք և լուսանկարեցինք ամեն ծառ ու թուփ, թողեցինք մեր ծիծաղը ամեն հովի տակ, շնչահեղձ եղանք ու ծարավեցինք, բայց, հասանք մեր նպատակակետին: Մի ամբողջ օր մեր սկաուտ և ոչ սկաուտ ընկերների հետ վայելեցինք Լաստիվերի հիասքանչ բնությունը, ջրվեժի ձայնը, մեր մեծ ու ընկերական սեղանը, երգերն ու պատմությունները կրակի շուրջ, և, իհարկե, ձեռք բերեցինք նոր ընկերներ :
Բայց, արևի ուժասպառ լինելուն պես ուժասպառ եղանք նաև մենք՝ կիսափակ աչքեր ամեն բարձի և ուսի, ու հանդարտ շունչ ու հոգնած ժպիտ տունդարձի ամբողջ ճանապարհին:

ԼԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նկարներ՝
http://www.facebook.com/media/set/?set=a.552305344811087.1073741837.424285217613101&type=1

May 28, 2013

Արշավ դեպի Մուղնի, Ամբերդ, Աղցք եւ Դղեր

Մայիսի 27-ին ուղևորվեցինք Արագածոտնի մարզ: Այցելեցինք Մուղնիի Ս.Գևորգ վանքը: Շրջելով Արագածի լանջերով ու անցնելով գեղատեսիլ ձորով հասանք Ամբերդ: Ամբերդից հետո այցելցինք Աղցք գյուղ: Տեսանք Արշակունիների դամբարանը, ինչպես նաև խորհրդավոր «Հովանոցը»: Եվ վերջում տեսանք Դղերի վանքը, որն առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ: