November 5, 2009

Hosting opportunity !

Սիրելի գայդեր,

PH International ամերիկյան կազմակերպության DOTCOM ծրագրի շրջանակներում 2010թ-ի ապրիլի 2-ից 7-ը Հայաստան են գալու ծրագրի ամերիկացի մասնակիցներից 10 հոգի` 16-17 տարեկան: Ձեզ հիանալի հնարավորություն է ընձեռվում ցանկության դեպքում հյուրընկալել նրանցից մեկին ձեր տանը: Թեև հյուրերն օրվա մեծ մասն անցկացնելու են ծրագրի մյուս մասնակիցների հետ, այնուամենայնիվ ձեր հյուրընկալությունը յուրօրինակ հնարավորություն կտա ձեզ.

- բարելավել ձեր անգլերեն լեզվի իմացությունը,

- ծանոթանալ նոր մշակույթի հետ,

- ծանոթացնել ամերիկացի հյուրին հայկական մշակույթի հետ,

- ծանոթանալ և շփվել ԴՈԹՔՈՄ ծրագրի մյուս` ինչպես ամերիկացի, այնպես էլ հայ մասնակիցների հետ,

- մասնակցել այդ օրերին նախատեսված ծրագրի "բաց" միջոցառումներին,

- լինել օրինակելի, հյուրասեր և հյուրընկալ գայդ :)


Եթե այս ամենը ձեզ հետաքրքրեց, ապա կապվեք Աստղիկի (միջազգային կոմիսար) հետ հեռախոսով, կամ mail գրեք astghik.zakaryan@ph-int.org հասցեով և ուրախությամբ կպատասխանենք ձեր բոլոր հարցերին, ինչպես նաև կտրամադրենք ավելի մանրամասն տեղեկություններ և' ԴՈԹՔՈՄ ծրագրի, և' հյուրընկալման պայմանների վերաբերյալ:
Խնդրում ենք արձագանքել հնարավորինս շուտ:

Գայդեր, ակնկալում ենք ձեր աջակցությունը ! :)

Խնդրում ենք փոխանցել այս ինֆորմացիան ձեր խմբերի մյուս գայդերին ևս!


No comments:

Post a Comment