September 10, 2011

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է անվանական կրթաթոշակի մրցույթ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է անվանական կրթաթոշակի մրցույթ 2011-2012թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակը տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու գերազանց առաջադիմությամբ շնորհաշատ ուսանողներին:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ, ում ուսումնառության մասնագիտություն/մասնագիտացումը մաթեմատիկական է:
Կրթաթոշակները կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք բնակվում են Երևանում և Գեղարքունիք, Շիրակ, Տավուշ, Արագածոտն, Արմավիր, Կոտայք, Լոռի, Սյունիք, Վայոց Ձոր, Արարատ մարզերում, ինչպես նաև Ղարաբաղի բնակիչներին և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական առաջադիմության միջին նիշը առնվազն 3.7 է(Եթե գնահատման համակարգը 20 կամ 100 բալային է, ապա առաջադիմության նվազագույն շեմը պետք է կազմի համապատասխանաբար 15 կամ 74 միավոր:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը - http://www.aefweb.org/scholarships/wp-content/uploads/2011/08/Application-form-final-merit.pdf և մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը 12:00-ն ներկայացնել ՀԿՀ Երևանյան գրասենյակ:
Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարներով յուրաքանչյուր օրվա առավոտյան 09:00-ից մինչև 12:00-ն (374 10) 531485 կամ գրել armineharoyan@gmail.com էլեկտրոնային փոստով:

No comments:

Post a Comment