July 20, 2010
July 15, 2010
ՃԱՄԲԱՐ 2010
Բարև բոլորին: :)))))
Ես գիտեմ, որ դուք բոլորդ անհամբեր սպասում եք ճամբարի մասին ինֆորմացիային:
Այս տարվա ճամբարը տեղի կունենա հուլիսի 31-ից-օգոստոսի 6-ը, Լոռու մարզում (Վանաձորի մերձակայքում):
Մանրամասն տեղեկությունների համար կապնվեք ձեր շրջանային և քաղաքային առաջնորդների հետ:
Ձեր մասնակցությունը ճամբարին պետք է հաստատել մինչև հուլիսի 25-ը:
Ես գիտեմ, որ դուք բոլորդ անհամբեր սպասում եք ճամբարի մասին ինֆորմացիային:
Այս տարվա ճամբարը տեղի կունենա հուլիսի 31-ից-օգոստոսի 6-ը, Լոռու մարզում (Վանաձորի մերձակայքում):
Մանրամասն տեղեկությունների համար կապնվեք ձեր շրջանային և քաղաքային առաջնորդների հետ:
Ձեր մասնակցությունը ճամբարին պետք է հաստատել մինչև հուլիսի 25-ը:
June 30, 2010
Միջոցառում Իսպանիայի սկաուտների հետ
Հունիսի 26-ին անցկացվեց համատեղ միջոցառում Իսպանիայի Գրանադա մասնաճյուղի սկաուտների հետ, որի ընթացքում տարբեր փորձությունների հետ միասին կար առանձին փորձություն, որի նպատակն էր իսպանացի սկաուտներին ծանոթացնել Հայաստանի և Հայաստանում գայդինգի գործունեության հետ: 
Այսպես, փորձությունը կայանում էր հետևյալում. ես ներկայացնում էի հակիրճ ինֆորմացիա Հայաստանի ու գայդինգի մասին, որից հետո հնչում էին հարցեր, և այն խումբը, ով առավել ճիշտ պատասխաններ ուներ, վաստակում էր առավել միավորներ: Հարցերից էին. Հետևյալներից որն է Հայաստանի դրոշը կամ քանի տարիքային խումբ կա Հայաստանի սկաուտական կազմակերպությունում: 
Գրանադայի մասնաճյուղի սկաուտների հետ համագործակցության արդյունքում եղավ փորձի փոխանակում, ես շատ բաներ սովորեցի նրանցից, նրանք էլ ինձնից, օրինակ, պարապմունքներ անցկացնելու ձևի և որակի բարձրացման վերաբերյալ, բանակումների մասին և այլն:
Միջոցառումը եզրափակվեց "միշտ պատրաստ" կոչով, որը հնչեց նաև հայերեն:May 16, 2010
Եվս մեկ լավ օր

Երեկ Երևանում յուրօրինակ աշխուժություն էր տիրում: Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ պետության թանգարանները բացել էին իրենց դռները բոլոր այցելուների առջև:
Եվ այս ամենը նպաստեց ևս մեկ բովանդակալից օրվա անկացմանը: :)
May 14, 2010
Մայիսի 9-ին մեծ հայրենականի և Շուշիի ազատագրման օրը
ԱՍԳԱՄ "Աստղիկ"-ի Բյուրեղավանի մասնաճյուղի փոքրիկ սկաուտները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ առաջնորդում էին Բյուրեղավանի քաղաքապետարանի կազմակերպած շքերթը, որին մասնակցում էին արվեստի, սպորտի, դպրոցները և հանրակրթական դպրոցները:
Կարծում ենք, որ այդ օրը հիշարժան էր և կմնա նրանց սրտերում:
Subscribe to:
Posts (Atom)