November 4, 2010

New addresses

Dear Guides,

I am more than happy to inform you that NUGGGS "Astghik" finally has its new website and email addresses!

www.astghik.org is the new address of the union and temporarily it is redirected to its existing (this!) blog.

The new email addresses are:
ic@astghik.org for the International Commissioner and
info@astghik.org
as the main correspondence address of NUGGGS "Astghik".

Please share this info with the girls!

With Best Regards,
Aya

September 14, 2010

Անկրկնելի արշավ- էքսկուրսիա դեպի անտառապատ Լոռի

Սեպտեմբերի 12-ին Աբովյանի և Բյուրեղավանի մասնաճյուղերի այդերը ՙԱրշավներ՚ ակումբի (ղեկավար` Ռուբեն Բաղդիշյան) հետ մասնակցեցին դեպի Լոռու գեղատեսիլ և պատմամշակութային վայրերը` Սանահինի, Հաղպատի և Ախթալայի վանական համալիրներ կազմակերպված արշավ-էքսկուրսիային: Արշավի ընթացքում գայդերը օգտակար տեղեկություններ ստացան 10-րդ դարի վանական համալիրների պատմության վերաբերյալ, ականատես եղան Ախթալայում նոր հուշարձանի կանգնեցման աշխատանքների սկսվելուն, որի ավարտից հետո, ի դեպ, եկեղեցին վերաօծվելու է և դառնալու է գործող: Ճանապարհի երկարությունը կրճատեցին և արշավի մասնակիցների բարձր տրամադրությունն իրենց հայրենասիրական երգերով ապահովեցին ակումբի ակտիվ երաժիշտները: Ի դեպ, ՙԱրշավներ՚ ակումբը, արդեն գործում է մոտ երկու տարի, որի ընթացքւմ հասցրել է կազմակերպել մոտ 60-70 արշավ դեպի Հայաստանի և Արցախի գեղատեսիլ վայրեր:

Ակումբի ղեկավար Ռուբեն Բաղդիշյանի խոսքերով իրենց նպատակն է հայ երիտասարդությանը ծանոթացնել մեր պատմամշակութային կոթողներին և բնաշխարհին, տեղեկացնել այդ ամենի մասին, փորձել նրանց մեջ բարձրացնել սեր դեպի հայրենիքը, դեպի հայեցին` միաժամանակ կազմակերպելով նրանց ակտիվ հանգիստը:

Կարող եմ հավաստել, որ այս արշավի ընթացքում մեր գայդերը եղան դրա ականատեսը և բացի այդ ձեռք բերեցին նոր համախոհներ ու ընկերներ: Հուսով եմ, որ սա կլինի ՙԱրշավներ՚ ակումբի հետ համագործակցության սկիզբը և կկրի շարունակական բնույթ:

August 15, 2010

Ամառային միջոցառումները շարունակվում են :)

Ամառային միջոցառումները շարունակվում են :))))
Հերթական ամառային արշավ ճամբարը տեղի է ունենում հենց հիմա Սյունիքի մարզում: Սյունիքի մարզի մասնաճյուղի գայդերը կազմակերպել են արշավ-ճամբար դեպի Շաքեյի ջրվեժ:
Բարի ժամանց ձեզ :))))))

August 12, 2010

Camp 2010













Այս տարվա ճամբարի պատմությունը նկարներում :)))))

July 24, 2010

Նոր ճամբարային գույք








Սիրելի գայդեր,

Ուրախ ենք տեղեկացնել, որ աշխարհում գայդինգի 100-ամյակի առթիվ Իսլանդիայի տղա և աղջիկ սկաուտների միավորումը որոշել է մեզ` Աղջիկ սկաուտների և գայդերի "Աստղիկ" ազգային միավորմանը նվիրել ճամբարային գույք:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Իսլանդիայի տղա և աղջիկ սկաուտների միավորմանը:

Dear guides,

We are happy to inform you that on the occasion of 100 years of World Guiding, The Icelandic Boy and Girl Scout Association decided to present The National Union of Girl Guides and Girl Scouts of Armenia "Astghik" camping equipment!

We express our deep gratitude to The Icelandic Boy and Girl Scout Association!