February 26, 2013



Նշում ենք Մտորման օրը

Thinking day կամ Մտորման օր, սա աշխարհի բոլոր Սկաուտների ու Գայդերի ամենասիրելի տոներից մեկն է: Փետրվարի 22-ին նշվող այս տոնը, լավ առիթ է նայել շուջը, մտորել այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն մեր շրջապատում,հիշել արտասահմանում գտնվողներին մեր Սկաուտ ընկերներին:
Աղջիկ Սկաուտների և Գայդերի «Աստղիկ» Ազգային Միավորումը կազմում է աշխարհի մեծ սկաուտական ընտանիքի մի մասը, ուստի, Հայաստանում նույնպես նշում են այն՝ փորձելով ամեն տարի հասարակության ուշադրությանը ներկայացնել ողջ աշխարհում գոյություն ունեցող մի խոշոր խնդիր:
 Այս տարի Մտորման օրվա թեման մայրերի և մանուկների առողջությունն ու կյանքն էր: Յուրաքանչյուր տարի տեղեկության պակասի պատճառով մահանում են երիտասարդ մայրեր և մանուկներ: Սրանք խնդիրներ են, որոնք հնարավոր է հաղթահարել մեր տեղեկացվածությամբ, հասարակության և մեր երեխաների հանդեպ ունեցած մեր ջերմ վերաբերմունքով, և մենք ,փետրվարի 23-ին տոնելով Մտորման օրը, անց կանցրեցինք սեմինար-քննարկում, որին հաջորդեց ուսուցողական և տրամաբանական խաղ: 
Սպասում ենք Ձեզ առաջիկա սեմինարին, որը կկայանա Մարտի 2-ին:

February 8, 2013



ԱՍԳԱՄ  «Աստղիկ» խորհրդի 2-րդ հանդիպում



Բարև մեր շատ սիրելի գայդեր!!! Փետերվարի 1-ին գումարվեց ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ի արդեն այս տարի երկրորդ նիստը: Ազգային խորհրդի անդամները ներկայացրին, թե ինչ աշխատանքներ են արվել առաջին հանդիպումից հետո, որոք են ընթացքի : Երկարատև հանդիպման ընթացքում բուռն քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր: Ըստ այդմ էլ որոշվեց առաջիկա 5 ամիսների կազմակերպության գործունեության ուղղություններն ու ծրագրերը: Սիրելի Սկաուտներ հիշեցնեմ, որ մոտենում է աշխարհի բոլոր սկաուտների ամենասիրելի տոներից մեկը` «World Thinking Day»-ը: Բոլորիդ խնդրում ենք ակտիվ լինել և անցկացնել այդ օրը մեզ հետ միասին: Իսկ մենք ձեզ խոստանում ենք այս տարի բազմաթիվ գեղեցիկ օրեր և անակնկալներ:







Հարգանքով՝  ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ի Ազգային խորհուրդ



November 12, 2012

Այցելություն Զանգակ հրատարակչություն

http://www.facebook.com/media/set/?set=a.459174440790845.98031.424285217613101&type=1

Այս անգամ մեզ գրկաբաց հյուընկալեց  Զանգակ հրատարակչությունը:
Չենք կարող թաքցնել, որ մեզանից շատերը նույնիսկ չէին էլ պատկերացնում գրքի պատրաստման գործընթացը, որ բավական է ունենալ 4 գույն՝ կարմիր, կապույտ, սև և դեղին,  որպեսզի ստանալ մի ամբողջ գույների բազմազանություն ...և այլ բազմաթիվ  հետքրքիր տպագրական փուլեր ու  փաստեր:
Շնորհակալություն Զանգակ հրատարակչությանը հագեցված ու հետաքրքիր օրվա համար :)


November 10, 2012

Այցելություն Գյումրի մասնաճյուղ

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնելու, որ Աղջիկ Սկաուտների և Գայդերի  ՚՚՚՚՚Աստղիկ՚՚ Ազգային Միավորումն ունի նաև մասնաճյուղ Գյումրի քաղաքում:
Ցանկացողները կարող են  միանալ ՄԵԶ և դառնալ այս հրաշք ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄ :)

We are glad to inform you that National Union Of Girl Guides And Girl Scouts Of Armenia "Astghik" has a new branch in Gyumri.
You may join US and become a MEMBER of this wonderfull FAMILY :)


Տեղեկությունների համար գրեք  Ֆեյսբուքյան մեր էջում  http://www.facebook.com/pages/National-Union-Of-Girl-Guides-Girl-Scouts-Of-Armenia-Astghik/424285217613101 կամ narine.nugggs.armenia@gmail.com էլեկտրոնային հացեով:

For more information you may write on our  Facebook Page  http://www.facebook.com/pages/National-Union-Of-Girl-Guides-Girl-Scouts-Of-Armenia-Astghik/424285217613101 or write on narine.nugggs.armenia@gmail.com









October 28, 2012

Vist to Zangak Publishing House

http://www.facebook.com/events/295542947214382/

Dear friends
In 3th of  November we are going to visit  Zangak Publishing House.
No comments about upcoming day :)

For more information contact us on our Facebook page.