February 9, 2010

World Thinking Day 2010

ԱՍԳԱՄ "Աստղիկ"-ը փետրվարի 21-ին նշում է Մտորման օրը (Thinking day): Օր, որ նշում են աշխարհի բոլոր աղջիկ սկաուտներն ու գայդերը, օր, որը նվիրված է ընկերությանը, համերաշխությանն և բարեկամությանն աշխարհի բոլոր ժողովուրդների միջև: Մենք նույնպես, որպես մաս այդ մեծ, միջազգային ընտանիքի այս տարի նշելու ենք այդ տոնը:

Այն խմբերին, որոնք ցանկանում են մասնակցել միջոցառմանն անհնարժեշտ է ընտրել որևէ երկիր ևներկայացնել այն միջոցառմանը: Ներայացման համար կարելի է օգտագործել այն ամենը, ինչ նպատակահարմար է գտնում խումբը: Յուրաքանչյուր խմբի համար պարտադիր պայմաններ են հանդիսանում այդ երկրին բնորոշ երկու ճաշատեսակների, որևէ ավանդույթի, երգի կամ պարի ներկայացումը միջոցառման մասնակիցների մասնակցությամբ: Ներկայացման ոճը, ձևը որոշում է ինքը խումբը :)

Միջոցառմանը կարող են մասնակցել նաև միավորման բարեկամները (անկախ սեռից), ինչպես իրենց խմբերով, այնպես էլ որպես հանդիսատես` ակտիվ մասնակցությամբ:
Լավագուններին սպասվում են մրցանակներ:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը :)
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև ձեր խմբի մասնակցությունը հաստատելու համար դիմեք միավորման գրասենյակ:

1 comment:

  1. Shnorhavor Mdorman Or!!! Sbanerenov: "Feliz Día del Pensamiento". Hampuirner Elizabeth Hadjian (Argentina)

    ReplyDelete