September 20, 2009

Հանդիպում

19.09.09թ.-ին տեղի ունեցավ ԱՍԳԱՄ "Աստղիկ"-ի ազգային խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին միավորման առաջնորդները: Հանդիպումը նվիրված էր միավորման աշխատանքների կազմակերպման ընթացիկ հարցերի քննարկմանը:

Ամփոփվեցին միավորման ամառային ճամբար 2009-ը և GOLD project-ի 1-ին տարին:

Մեկ անգամ ևս նշվեց, որ միավորումը կատարում է իր անդամների գրանցամատյանի ճշգրտում:

Որոշվեց, որ 10.10.09-ին 15:00-19:00, Երևանում տեղի կունենա Ծանուցողական տրենինգ 18-ից բարձր այն աղջիկների և կանանց համար ովքեր հետաքրքրվում են միավորման գործունեությամբ:

Տրենինգին մասնակցելու հայտեր ներկայացնելու համար դիմեք միավորման գրասենյակ, կամ ուղղարկեք e-mail հետևյալ հասցեյով astgik@freenet.am մինչև սույն թվականի հոկտեմբերի 7-ը:

Առաջնորդների հանդիպումները որոշվեց դարձնել պարբերական: Հաջորդ հավաքը 03.10.09թ-ին, ժամը 16:00-ին:

Ամիսը մեկ անգամ տեղի կունենան սեմինարներ, որոնք կանկացվեն միավորման այն անդամների կողմից, ովքեր մասնակցել են տարբեր միջազգային միջոցառումների:

Սեմինարների անցկացման ժամանակացույցը շուտով կտեղադրվի:

Միավորումը իր անդամներին առաջարկում է միավորման կենտրոն ուղարկել մտքեր ակցիաների և միջոցառումների թեմաների վերաբերյալ:



No comments:

Post a Comment